FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 1-ից մեկնարկել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 1-ից մեկնարկել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները:
Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայան։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Հունիս ամսից նախատեսվում է ավելացնել չվերթների քանակը:
FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։