Այսօր հունիսի 2-ին Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի է ունեցել համալսարանի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին և այլ պաշտոնյաներ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ։
Առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդսավոր արարողության շրջանակներում ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց համալսարանի առաջին շրջանավարտներին և նշեց․ «Նման համալսարանները հնարավորություն են տալիս ընդլայնելու մտահորիզոնը: Հայաստանի քաղաքացիները՝ որպես ռազմավարական տեսլական, պետք է տիրապետեն առնվազն մի քանի օտար լեզուների: Այդ շարքում ռուսերենն առանձնահատուկ և կարևոր նշանակություն ունի»։
Ռեկտոր Վիկտոր Սադովնիչին շնորհավորեց համալսարանի առաջին շրջանավարտներին և նշեց, որ Ռուսաստանի ամենահին համալսարանը շուրջ 2800 տարի իր վրա է վերցրել գիտելիք տարածելու, մյուսներից սովորելու հիանալի առաքելությունը։
Նշենք, որ Մ. Վ. Լոմոնոսավի անվան համասարանի մասնաճյուղի բացման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ. փետրվարի 20-ին ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջև։ Մոսկվայում, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտական գրադարանում՝ ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի և ՀՀ այդ ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանի միջև:
Համալսարանի երևանյան մասնաճյուղն սկսել է գործունեությունը 2015 թ. մարտի 31-ին, իսկ նույն թվականի հուլիսին իրականացվել է ուսանողների առաջին ընդունելությունը։
Համալսարանի երևանյան մասնաճյուղում ուսուցումն իրանանացվում է ռուսերենով, և գործում են կիրառական մաթեմատիկայի, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, լրագրության, լեզվաբանության ու տնտեսագիտության բաժինները։
Մ. Վ. Լոմոնոսավի անվան համասարանի երևանյան մասնաճյուղի առաջին տնօրենը 2015-2017 թթ. եղել է։
ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՄՊՀ Հաշվողական տեխնիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Անդրեյի Պոլոսինը, իսկ 2017 թ. նրան փոխարինել է երկրաբանական գիտությունների թեկնածու, Լոմոնոսովի անվան ՄՊՀ երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Նիկոլայի Ռեյմերսը։
Մ. Վ. Լոմոնոսավի անվան համասարանը իր մասնաճյուղերն ունի չորս ԱՊՀ չորս հանրապետություններում. Երևանյան մասնաճյուղը 5-րդն է։