Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 11-ին, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 11-ին առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։