Այսօր՝ ժամը 16։30-ի դրությամբ, բերման է ենթարկվել 64 ցուցարար։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նշենք, որ որ մոտ մեկ ժամ առաջ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում Ոստիկանությունն ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել 100-ից ավելի ակցիայի մասնակիցների։
Հավելենք, որ այսօր ևս 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է լինելու։
Մինչ այդ «Դիմադրություն» շարժումը մայրաքաղաքի 4 ուղղություններով երթեր է իրականացնում։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ։ Իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։