Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, 20-ի գիշերը և կեսօրից հետո, մայիսի 23-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր կեսօրից հետո, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին՝ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մայիսի 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 19-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։