Zangakbookstore-ը երեխաների պաշտպանության տոնի առթիվ կազմակերպել էր Հայաստանում առաջին՝ մանկական գրքի փառատոնը։
Անգլիական այգում այսօր կայացած միջոցառմանը հրատարակիչները ներկայացրել են իրենց գրքերը՝ մինչև 30 տոկոս զեղչով:
Երեք օր շարունակ՝ հունիսի 1-3-ը ներառյալ, Անգլիական այգում մանկական գրականության շքերթ է: 3 օր շարունակ կլինեն տարբեր գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, ինտերակտիվ և ուսուցողական խաղեր: