ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանում կազմակերպված Գինու փառատոնին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը շրջել է տաղավարներով, հետաքրքրվել հայկական արտադրության գինիներով։
Հունիսի 3-5-ը Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում անցկացվում է ավանդական դարձած Գինու փառատոնը։