Երևանում այսօր, հունիսի 7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 8-ի, 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում այսօր, հունիսի 7-10-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։