Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ հունիսի 8֊9-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ: