«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Բաբայանի քույրը։
Ժամկետային զինծառայող Գևորգը գլխից վիրավորվել էր 2020-ի հոկտեմբերի 5-ին, 7 վիրահատություն էր տարել, 80 օր պայքարել կյանքի համար:
«Հանրային» հ/ը-ի փոխանցմամբ՝ 44- և 47-ամյա ամուսիններին արտամարմնային բեղմնավորմամբ նոր կյանք տալու որոշումը դժվար է տրվել:
Ծնողների երազանքը կրկին որդի ունենալն էր, բայց ծնվեց երրորդ դուստրը:
Դեռ հաստատ չեն որոշել, բայց որ որդեկորույս ծնողներին Մարիամի ծնունդը և՛ սփոփում է, և՛ օգնում ապրել, դա արդեն հասկացել են ու խորհուրդ են տալիս մյուսներին: