Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը սոցցանցերում հայտարարել է, որ ամուսնության առաջարկ է արել իր սիրելի դերասանուհի Ելիզավետա Մորյակին։
«Նա չէր կարող ասել ՈՉ»,- գրել է Անդրեասյանը և հրապարակել նշանադրության մատանու լուսանկարը։
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը երեք տարուց ավելի է՝ հանդիպում է Լիզայի հետ, ով ակտիվորեն խաղում է նրա ֆիլմերում։
Նշենք, որ զույգը սկսել է հանդիպել Անդրեասյանի՝ բլոգեր Ալյոնա Անդրեասյանից բաժանվելուց անմիջապես հետո։ Զույգն ունի երկու որդի՝ Մարկը և Մարտինը։