Հունիսի 20-24-ը Վատիկանում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ նախաքաղկեդոնական Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ ժողովի 18-րդ հանդիպումը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ժողովին մասնակցում էին Կաթողիկոսության Քրիստոնեական դաստիարակության բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշգարյանը և միաբանության անդամ Հոգեշնորհ Տ. Պողոս ծայրագույն վարդապետ Թինքճյանը: