ԿԳՄՍ հայտարարության իմաստն այն է, որ ամեն ինչ լինելու է օրենքի ու կարգի շրջանակներում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնությանը, ԿԳՄՍ-ի՝ ավելի վաղ արված հայտարարությանը, որն ավելի ուշ տեխնիկական խնդիրների առկայության պատճառաբանությամբ հեռացվել էր։
Հարցին՝ որպես նախարար, իր համար պա՞րզ էր՝ ինչպե՞ս այդ հսկայան լեռը մի քանի միլիոնով վաճառվեց Գագիկ Ծառուկյանին, նախարարն արձագանքեց․ «Ես չգիտեմ, վաճառքի հետ կապված ձեր պնդումներին տեղյալ չեմ։ Ես չգիտեմ՝ ինչպե՞ս և որ թվականին է վաճառվել։ եթե գիտեք՝ ինձ լուսաբանեք։ Ինչու եք այդ սարի վրա ֆիքսվել, կարող է վաճառված այլ սարեր էլ կան»։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է հանրապետությունում Քրիստոսի 33 մետր բարձրությամբ արձանը տեղադրելու մտադրության մասին, իսկ հուշարձանի ընդհանուր բարձրությունը պատվանդանի հետ կարող է 2-3 անգամ ավելի լինել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը՝ նշելով հուշարձանի՝ երկրում զբոսաշրջության զարգացման կարևորության մասին։
Արձանի կառուցման մեկնարկի մասին հայտնի է դարձել հուլիսի 9-ին, շինարարության բացման արարողությանը մասնակցել են Ծառուկյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Շինարարությունն արդեն մեկնարկել է։ Հայկական զբոսավարների ասոցիացիան և Հայ Առաքելական եկեղեցին դեմ են արտահայտվել նախագծին, ավելի ուշ նաև ԿԳՄՍ նախարարությունն է քննադատել այն՝ պահանջելով դադարեցնել շինարարությունը։ Շրջակա միջավայրի նախարարութունը հայտարարել է, որ նախագիծն արդեն դադարեցվել է՝ մինչև շինարարություն սկսելու վերաբերյալ թույլտվություն ստանալու մասին որոշում կկայացվի։
«Ծառուկյան» հիմնադրամից հայտարարել են, որ նախագծի իրականացումը կսկսվի միայն լիազոր մարմինների դրական եզրակացությունից հետո:
Նշշենք, որ օրերս Hetq.am-ը գրել էր, որ «Ծառուկյան» հիմնադրամը 31 600 դոլարով Հատիս լեռան 9 հողակտոր է ձեռք բերել՝ ներառյալ այն տարածքը, որտեղ գտնվում է «Հատիս ամրոց» կոչվող հնագիտական օբյեկտը։
Մանրամասները՝ տեսանյութում։