Հերոս Տիգրանի և փոքրիկ Լյուսիի մայրը՝ Արմինեն որոշել էր երեխա ունենալ դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որդուն էր սպասում։
«Հոկտեմբերի 11-ն էր, որդուս էր սպասում։ Հենց այդ օրը Աստծուն խնդրել եմ, որ տղաս տուն գա ու ես անպայման երեխա եմ ունենալու։ Իհարկե Տիգրանս չեկավ, բայց խոստումս պահեցի»,-նշում է հերոսի մայրը՝ հավելելով, որ դուստրը շատ նման է Տիգրանին։
Տիգրան Շահբարյանը զոհվել է հոկտեմբերի 11-ին՝ Հադրութում։
Մանրամասն՝ Kentron TV-ի տեսանյութում։