Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր, հուլիսի 30-ին, 31-ին, օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հուլիսի 28-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։