Արցախում տեղի ունեցած «Sunrise Stepanakert» մուլտիմեդիա արվեստի փառատոնն ունեցավ սպասվածից շատ հյուրեր և մասնակիցներ: Հատկապես ակտիվ էր Արցախի երիտասարդությունը, ինչը փառատոնի նպատակներից էր։ Այս մասին հայտնում են Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Երուսաղեմից հայրենադարձ Սեդրակ Բալյանը սերում է բրուտագործների և խեցեգործների ընտանիքից և փառատոնի ընթացքում արվեստ դասավանդեց:
«Ես միշտ պատրաստ եմ օգնելու, հատկապես Արցախում՝ ներգրավվելով նման աշխատանքների մեջ»,-նշեց Սեդրակ Բալյանը՝ հավելելով, որ մեծ հետաքրքրություն կա արվեստի նկատմամբ:
Նարե Աբրահամյանն էլ նշեց, որ բազում էմոցիաներ է ստացել փառատոնից:
Մանրամասները՝ տեսանյութում: