Այս պահի դրությամբ 16 մահացած քաղաքացիներից 13-ի ինքնությունը հայտնի է։ 13-ի ցանկում են նաև հղի կինն ու երեխան։ Այս պահին անեհետ կորածների թիվը 10-ն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
ԱԻՆ խոսնակը նշեց, որ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու առաջին իսկ վայրկյանից փլուզման վտանգ եղել է, ուստի անվտանգության տեսանկյունից իրականացվել են որոշակի գործողություններ։
Հայկ Կոստանյանը նաև հստակեցրեց, որ անհայտ կորած քաղաքացիների թվում են ՌԴ մեկ և Իրանի մեկ քաղաքացի։
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Օգոստոսի 16-ի առավոտվա դրությամբ՝ զոհվել է 16 մարդ, 10 քաղաքացի համարվում է անհետ կորած, 60-ից ավելի մարդ օգնության է դիմել տարբեր բժշկական կենտրոններ։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։