ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը Facebook-յան իր էջում հայտնել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է։
«Շարունակվում են որոնողական աշխատանքները։ Այս պահի դրությամբ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է, ներկայումս աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում»,-նշել է նա։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած են համարվում 2 քաղաքացի։