Oգոստոսի 24-26-ը Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնում կկայանա ռուսական ընկերությունների բազմաոլորտ գործարար առաքելություն, որի կազմակերպիչն է Ռուսաստանի արտահանման կենտրոնը (АО «РЭЦ»)։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նշվում է, որ այն հարթակ կհանդիսանա այն ռուս արտադրողների և հայաստանյան ընկերությունների միջև, որոնք հետաքրքրված են համագործակցությամբ և դեպի Հայաստան ռուսական արտադրանքի ու ծառայությունների մատակարարմամբ:
Գերատեսչությունից հայտնում են, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 40 ռուսական ընկերություն այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են սննդի և ագրոարդյունաբերական համալիր, ՏՏ, «Խելացի քաղաք», կրթական արտադրանք և ուսումնական միջոցներ, մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և նավթային արդյունաբերություն, երաժշտական սարքավորումներ, և այլն: