Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Այս մասին
տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը:
Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 23-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15մ/վ:
Մարզերում այսօր կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև:
Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ:
Օգոստոսի 23-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ծառայությունը զգուշացնում է, որ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։