Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր:
Կենտրոնը խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Երևանում և մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։