Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ն առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 3-6-ը, 7-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 7-ի գիշերը սպասվում է կաևճատև անձրև և ամպրոպ:
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 3-4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։
Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +34…+47 աստիճան տաք, գիշերը՝ +18…+21 աստիճան տաքություն։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։