Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-23-ի կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին, 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 21-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում կեսօրին սպասվում է 30-35 աստիճան տաքություն, գիշերը՝ 16-19 աստիճան տաքություն։