Ադրբեջանցի իրավապաշտպան Նիջաթ Իմրանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են ատել հայերին։ Տեսանյութը նկարահավել է Ադրբեջանի հայերին ոչ այնքան անծանոթ Սումգայիթ քաղաքում։
«Մի պարզ տեսանյութ, թե ինչպես են երեխաները մեծանում պատերազմի և ատելության ոգով: Այն հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների «Հիտլերյուգենդին»», – գրել է Իմրանը Twitter-յան իր միկրոբլոգում։
Նշենք, որ երեխաներին սովորեցնում են կրկնել ադրբեջանական ֆաշիստական հակահայ հայտնի կարգախոսը։