Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 12-ին և 13-ին, 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ին կեսօրից հետո սպասվում է անձրև։
Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 12-ին և 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: