Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 28-31-ը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր ցերեկը՝ Սյունիքում սպասվում է թույլ անձրև, առանձին հատվածներում մառախուղ։
Հոկտեմբերի 28-31-ը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր սպասվում է թույլ անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։