ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում նախատեսված են մի շարք հանդիպումներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Սյունիքում տեղի էր ունեցել Իրանի հյուպատոսության բացման արարողությունը, որին ներկա էր եղել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։