Երևանում այսօր ցերեկը սպասվում է թույլ անձրև: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Նոյեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։