• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
29 Հունվար 2023 00:59
  • 396.02
  • 431.27
  • 5.71
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Հայաստանը հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Հասարակություն,
07 Դեկտեմբեր 2022 10:53
ShareShareShare
Наш Telegram
Հայաստանը հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանը հիշում է 25 000 մարդու կյանք խլած ողբերգության զոհերին։ Տեղական ժամանակով ժամը 11:41-ին Հայկական ԽՍՀ հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել 8 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ, որբ զբաղեցրել է մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ 1 միլիոն բնակչությամբ։

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, ցնցումների ուժգնությունը կազմել է 10 բալ, Լենինականում (այժմ՝ Գյումրի)՝ 9 բալ, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)՝ 8 բալ՝ 12 բալանոց սանդղակից։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Երևանում և Թբիլիսիում։

Տարերային աղետի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25 000 մարդ, 140 000-ը հաշմանդամ է դարձել, 514 000 մարդ զրկվել է տնից։ Տարերքը ոչնչացրել է Գյումրիի բնակֆոնդի 80 %-ից ավելին, Կիրովականում՝ շենքերի կեսը։

Ընդհանուր առմամբ, աղետից տուժել է 21 քաղաք և 350 գյուղ (որից 58-ն ամբողջությամբ ավերվել է)։ Ամբողջությամբ ավերվել է Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ ավերվել է 21 քաղաք, այդ թվում՝ Լենինականը, Ստեփանավանը, Կիրովականը։

Երկրաշարժը խաթարել է հանրապետության արդյունաբերական ներուժի մոտ 40%-ը։ Փլուզվել կամ վթարային են դարձել  210 000 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցներ, 42 հազար տեղանոց մանկապարտեզներ, 416 առողջապահական հաստատություններ, երկու թատրոն, 14 թանգարան, 391 գրադարան, 42 կինոթատրոն, 349 ակումբ և մշակութային կենտրոն։ Շարքից դուրս են եկել 600 կմ ճանապարհներ։ Ամբողջությամբ կամ մասամբ ավերվել են 10 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծեր, 230 արդյունաբերական ձեռնարկություններ։

2021 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ աղետի գոտում տուժածների բնակարանաշինության կառավարական հանձնաժողովի ջանքերով 5419 ընտանիքից 5177-ի բնակարանային խնդիրը լուծվել է 67 մլրդ դրամով, սակայն ծրագրի ավարտին 28 ընտանիք մնում է անօթևան։

Օգնություն Հայաստանին ամբողջ աշխարհից

Հայաստան օգնություն է եկել աշխարհի բոլոր ծայրերից։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում հռչակվեց «պերեստրոյկա», և ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը (երկրաշարժի ժամանակ նա այցելում էր ԱՄՆ, բայց ընդհատեց այցը և ժամանեց Հայաստան) կոչ արեց Արևմտյան երկրներին օգնել Խորհրդային Հայաստանին։

Օգնություն է ստացվել 113 երկրներից և բազմաթիվ միջազգային կազմակերպություններից: Փլուզված տարածքների վերականգնման և երկրաշարժի հետևանքների վերացման համար ներգրավել են խորհրդային բոլոր հանրապետությունները, ինչպես նաև Բելգիան, Իսրայելը, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Չինաստանը, Շվեյցարիան և այլ երկրներ, որոնք Հայաստան են ուղարկել փրկարարական տեխնիկա, մասնագետներ, սննդամթերք և դեղամիջոցներ։

45 000 խորհրդային շինարարներ ուղարկվել են ավերված օբյեկտները վերականգնելու համար։ Փրկարարական աշխատանքներին, բացի կամավորներից, մասնակցել է ավելի քան 20 հազար զինվոր և սպա, փլատակների մաքրման համար կիրառվել է ավելի քան 3000 միավոր զինտեխնիկա։

Երկրաշարժից մի քանի օր անց Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ-ից մարդասիրական օգնություն է խնդրել։

Հայ ժողովրդին սարսափելի այս օրերին աջակցում էին աշխարհի բազմաթիվ հայտնի հասարակական և մշակութային գործիչներ։ Շառլ Ազնավուրն առաջիններից էր, որն արձագանքել է հայրենակիցների վշտին։ Երկրաշարժի արդեն երկրորդ օրը նա հիմնել է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական կազմակերպությունը։

Ազնավուրը կազմակերպել է բարեգործական աճուրդներ, համերգներ համաշխարհային աստղերի մասնակցությամբ, որոնցից ստացված հասույթը փոխանցվել է Հայաստանի օգնության ֆոնդին։ Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Ազնավուրը Ժորժ Գարվարենցի հետ համագործակցությամբ գրել է Pour toi Arménie երգը, որը ձայնագրվել է ֆրանսիացի հայտնի արտիստների կողմից։

Անգնահատելի է 1988 թվականի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի կողմից հիմնադրված «Ազնավուրը հանուն Հայաստանի» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որը մշտապես աջակցել է երկրաշարժից տուժածներին և շարունակում է իր գործունեությունը։

Հայաստանն աջակցություն է ստացել բրիտանական ռոքի և մետալի լեգենդներից, որոնք հիմնել են Rock Aid Armenia բարեգործական նախագիծը՝ 20-րդ դարի ամենամեծ բնական աղետներից մեկի զոհերի համար միջոցներ հայթայթելու նպատակով։ Նախագծի հեղինակն ակտիվիստ Ջոն Դին էր, որն ի սկզբանե մեկնել էր Հայաստան՝ հեռուստատեսության համար ազետի գոտուց կադրեր նկարահանելու համար:

«Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ տեսա։ Ինձ թվում էր, որ պետք է ինչ-որ բան անել»,- ասել է Դին:

Նախագծին մասնակցել են Դեյվ Գիլմուրը, Բրայան Մեյը, Թոնի Այոմին, Փոլ Ռոջերսը, Ալեքս Լայֆսոնը, Բրայան Ադամսը, Քիթ Էմերսոնը, Ռոջեր Թեյլորը, Ռիչի Բլեքմորը, Յան Փեյսը, Իեն Գիլանը և այլք։ 1989 թվականի հուլիսին նրանք ձայնագրել են բարեգործական ալբոմ, որը ներառում էր լեգենդար Lake Palmer, Black Sabbath, Deep Purple, Led Zeppelin, Pink Floyd, Queen, Yes, Whitesnake և այլ խմբերի հիթերի քովեր տարբերակները։ Այդ հավաքածուն առաջին բարեգործական ալբոմն էր Մեծ Բրիտանիայում, որն ստացել է «Ոսկե» կարգավիճակ: Նույն 1989 թվականին թողարկվել է Rock Aid Armenia վավերագրական ֆիլմը։

Ամերիկացի հայտնի դերասանուհի Օդրի Հեփբերնը Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու համար նվիրաբերել է Vogue ամսագրի գովազդի նկարահանումից ստացած իր 50,000 դոլար հոնորարը։ 1980-ի վերջին Հեփբերնը գործնականում հեռացել է կինոյից, իրեն նվիրել բարեգործությանը, և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն էր:

2008 թվականին Գյումրիում կանգնեցվել է «Անմեղ զոհեր, ողորմած սրտեր» հուշարձանը՝ նվիրված 1988 թվականի ողբերգական իրադարձություններին։ 2015 թվականին Սպիտակում բացվել է երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած խորհրդային զինվորների հուշարձանը։ Այն ստեղծվել է Ռուսաստանի ռազմական պատմական ընկերության նախաձեռնությամբ՝ հանրային նվիրատվություններով։

Ֆիլմեր՝ 1988 թվականի սարսափելի իրադարձությունների մասին

Սպիտակի երկրաշարժի մասին մի քանի ֆիլմ է նկարահանվել։ Դրանց թվում են երեք վավերագրական ֆիլմեր, որոնք թողարկվել են ԽՍՀՄ-ում ողբերգությունից մեկ տարի անց՝ «Հայաստան. դժոխքի յոթ օրերը», «Զենքերը զանգերի վրա» և «Երկրաշարժ»։

2016 թվականին կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նկարահանել է «Երկրաշարժ» գեղարվեստական ​​ֆիլմը, որը ցուցադրվել է մի քանի երկրներում և Սանկտ Պետերբուրգի «Виват кино России» XXV կինոփառատոնում ստացել է մրցանակ լավագույն օպերատորի աշխատանքի համար։ 2018 թվականին էկրան է բարձրացել Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը, որը 2019 թվականին Հայաստանից առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

Tags: Աղետի գոտիԳյուրիՍպիտակի երկրաշարժ

Առնչվող Նորություններ

Հայոց բանակն այսօր 31 տարեկան դարձավ, իսկ Զինվորի տունը՝ 5

Հայոց բանակն այսօր 31 տարեկան դարձավ, իսկ Զինվորի տունը՝ 5

28 Հունվար 2023 19:28

Հայոց բանակն այսօր 31 տարեկան դարձավ, իսկ Զինվորի տունը՝ 5։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն...

Նորմալ եմ գնահատում, բայց չպետք է մենակ իրենցով սահմանափակվենք. քաղաքացիները՝ ԵՄ առաքելության մասին

Նորմալ եմ գնահատում, բայց չպետք է մենակ իրենցով սահմանափակվենք. քաղաքացիները՝ ԵՄ առաքելության մասին

28 Հունվար 2023 19:00

Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով՝ թե ինչպե՞ս են գնահատում քաղաքացիները ԵՄ առաքելության՝ 2 տարով հայ-ադրբեջանական սահման ուղարկելու...

Ես Պուտինին հասանելիություն չունեմ, ես գտնվում եմ շրջափակման մեջ. Վարդանյան

Ես Պուտինին հասանելիություն չունեմ, ես գտնվում եմ շրջափակման մեջ. Վարդանյան

28 Հունվար 2023 17:25

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել  ֆրանսիական հեղինակավոր France TV  հեռուստաընկերությանը՝  «Le monde de Loison» հաղորդման շրջանակում...

Զինվորների ողբերգական դեպքը կորպուսի հրամկազմի թերացումն էր. Միքայելյան

Զինվորների ողբերգական դեպքը կորպուսի հրամկազմի թերացումն էր. Միքայելյան

28 Հունվար 2023 14:40

Թող քննություն գնա, եթե Սասուն Միքայելյանն է պատասխանատու, Սասուն Միքայլեյանը պատասխան կտա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ...

44-օրյայի ժամանակ մենք անհավասար մարտեր ունեցանք Մարտակերտում, բայց մի թիզ հող չտվեցինք. ազատամարտիկ

44-օրյայի ժամանակ մենք անհավասար մարտեր ունեցանք Մարտակերտում, բայց մի թիզ հող չտվեցինք. ազատամարտիկ

28 Հունվար 2023 13:30

Զինվորների կյանքը Փաշինյանի համար զրո է. զոհվածի հայր

Զինվորների կյանքը Փաշինյանի համար զրո է. զոհվածի հայր

28 Հունվար 2023 10:57

«Ես արդեն եկել եմ այն եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Հայաստանի, այլ առհասարակ՝ աշխարհի ամենավախկոտ մարդնա»։ Այս մասին լրագրողների...

Ավելին
  • Լուրեր
Ադրբեջանն արգելափակել է Եվրահանձնաժողովի ղեկավարին ուղղված Արցախի կանանց առցանց հանրագիրը

Ադրբեջանն արգելափակել է Եվրահանձնաժողովի ղեկավարին ուղղված Արցախի կանանց առցանց հանրագիրը

29 Հունվար 2023 00:15
Վրաստանի հարավում հերթական երկրաշարժն  է գրանցվել

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

28 Հունվար 2023 22:39
Խաղաղապահների՝ հումանիտար բեռով երկու  ավտոշարասյուն այսօր անցել Է Գորիս-Ստեփանակերտ երթուղով. ՌԴ ՊՆ

Խաղաղապահների՝ հումանիտար բեռով մեկ ավտոշարասյուն այսօր անցել Է Գորիս-Ստեփանակերտ երթուղով. ՌԴ ՊՆ

28 Հունվար 2023 21:56
Շվեդիան դադարեցրել է Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները

Շվեդիան դադարեցրել է Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները

28 Հունվար 2023 20:49
Այս տարին տեսլական ունեցող զինվորականների համար հնարավորությունների տարի պետք է լինի. Պապիկյան

Այս տարին տեսլական ունեցող զինվորականների համար հնարավորությունների տարի պետք է լինի. Պապիկյան

28 Հունվար 2023 20:03
Հայոց բանակն այսօր 31 տարեկան դարձավ, իսկ Զինվորի տունը՝ 5

Հայոց բանակն այսօր 31 տարեկան դարձավ, իսկ Զինվորի տունը՝ 5

28 Հունվար 2023 19:28
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

28 Հունվար 2023 19:20
Նորմալ եմ գնահատում, բայց չպետք է մենակ իրենցով սահմանափակվենք. քաղաքացիները՝ ԵՄ առաքելության մասին

Նորմալ եմ գնահատում, բայց չպետք է մենակ իրենցով սահմանափակվենք. քաղաքացիները՝ ԵՄ առաքելության մասին

28 Հունվար 2023 19:00
2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը

2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը

28 Հունվար 2023 18:10
Արցախում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները

Շրջափակումից ի վեր Արցախից Հայաստան է տեղափոխվել 49 հիվանդ

28 Հունվար 2023 17:58
Ես Պուտինին հասանելիություն չունեմ, ես գտնվում եմ շրջափակման մեջ. Վարդանյան

Ես Պուտինին հասանելիություն չունեմ, ես գտնվում եմ շրջափակման մեջ. Վարդանյան

28 Հունվար 2023 17:25
Եգիպտոսի նախագահը ժամանեց Երևան

Եգիպտոսի նախագահը ժամանեց Երևան

28 Հունվար 2023 16:56
Զինված ուժերում կանանց ներգրավվածության աստիճանը պետք է մեծացնենք. վարչապետ

Զինված ուժերում կանանց ներգրավվածության աստիճանը պետք է մեծացնենք. վարչապետ

28 Հունվար 2023 16:10
Մեր զինվորներն այս վերաբերմունքին արժանի չէին. Րաֆֆի Հովհաննիսյան

Մեր զինվորներն այս վերաբերմունքին արժանի չէին. Րաֆֆի Հովհաննիսյան

28 Հունվար 2023 14:50
Զինվորների ողբերգական դեպքը կորպուսի հրամկազմի թերացումն էր. Միքայելյան

Զինվորների ողբերգական դեպքը կորպուսի հրամկազմի թերացումն էր. Միքայելյան

28 Հունվար 2023 14:40
Իսրայելում հայկական Taboon գինու բարը ենթարկվել է ծայրահեղականների հարձակմանը

Հրեա ծայրահեղականները սադրել են ռեստորանի աշխատակիցներին և հաճախորդներին. նոր մանրամասներ միջադեպից

28 Հունվար 2023 13:36
44-օրյայի ժամանակ մենք անհավասար մարտեր ունեցանք Մարտակերտում, բայց մի թիզ հող չտվեցինք. ազատամարտիկ

44-օրյայի ժամանակ մենք անհավասար մարտեր ունեցանք Մարտակերտում, բայց մի թիզ հող չտվեցինք. ազատամարտիկ

28 Հունվար 2023 13:30
Ուկրաինական ճգնաժամի արմատը ՆԱՏՕ-ի սադրանքների մեջ է. Իրանի ԱԳՆ

Դեսպանատանը տեղի ունեցած միջադեպն ահաբեկչական չէր և հարձակվողի շարժառիթը զուտ անձնական էր. Իրանի ԱԳՆ

28 Հունվար 2023 12:21
ԵԽԽՎ-ն ամրագրեց Լաչինի միջանցքի արգելափակումը. Ռուբինյան

ԵԽԽՎ-ն ամրագրեց Լաչինի միջանցքի արգելափակումը. Ռուբինյան

28 Հունվար 2023 12:13
IT ոլորտի շատ փոքր տոկոսն է զբաղվում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող պրոդուկտներով. Չոբանյան

IT ոլորտի շատ փոքր տոկոսն է զբաղվում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող պրոդուկտներով. Չոբանյան

28 Հունվար 2023 11:55
Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդ

Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդ

28 Հունվար 2023 11:29
Կոչ ենք անում չտրվել սոցցանցերում տարածվող ադրբեջանական կեղծ լուրերին. Արցախի ԱԱԾ

Ադրբեջանցիները Ստեփանակերտի տարհանման վերաբերյալ հերթական կեղծ տեղեկատվությունն են տարածում

28 Հունվար 2023 11:15
Զինվորների կյանքը Փաշինյանի համար զրո է. զոհվածի հայր

Զինվորների կյանքը Փաշինյանի համար զրո է. զոհվածի հայր

28 Հունվար 2023 10:57
Առաջիկա օրերին դադարներով թույլ ձյուն կգա

Առաջիկա օրերին դադարներով թույլ ձյուն կգա

28 Հունվար 2023 10:00
Պաշտոնատար անձինք այցելում են «Եռաբլուր» Հայոց բանակի օրվա կապակցությամբ (ուղիղ)

Պաշտոնատար անձինք այցելում են «Եռաբլուր» Հայոց բանակի օրվա կապակցությամբ (ուղիղ)

28 Հունվար 2023 09:08
Ադրբեջանն արգելափակել է Եվրահանձնաժողովի ղեկավարին ուղղված Արցախի կանանց առցանց հանրագիրը
Արցախ

Ադրբեջանն արգելափակել է Եվրահանձնաժողովի ղեկավարին ուղղված Արցախի կանանց առցանց հանրագիրը

29 Հունվար 2023 00:15

Ադրբեջանական կողմը կարողացել է արգելափակել և ջնջել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ուղղված Արցախի կանանց առցանց հանրագիրը։ Այս մասին...

Կարդալ
Վրաստանի հարավում հերթական երկրաշարժն  է գրանցվել
Պատահար

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

28 Հունվար 2023 22:39

Հունվարի 28-ին Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ