Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4, գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ին սպասվում է անձրև և մառախուղ:
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 9-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։