Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին
հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Դեկտեմբերի 13-ին սպասվում է անձրև և մառախուղ:
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Դեկտեմբերի 9-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4, գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։