Մեջբերելով Մարկ Տվենին՝ կասեմ, որ «իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Արսեն Լևոնյանը։ Նա իր գրառման մեջ շնորհավորել է հայրենակիցների Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղ ու անամպ երկինք։
«Քիչ առաջ տեղեկացա և ծիծաղով վերաբերվեցի իմ մասին տարածված կեղծ լուրերին: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ես քաղաքից դուրս եմ ընտանիքիս և ընկերներիս հետ, Փառք Աստծո ամեն բան լավ է ինձ հետ»,- գրել է դերասանը։
Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ Հայաստանում հայտնի դերասանը (Ա.Լ.) գազային ատրճանակով կրակել է իր գլխին, բժիշկներին հաջողվել է փրկել նրան։