Փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին
հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի և 4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։