Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում երեք հայ շարունակում են մնալ փլատակներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է թուրքական Artı Gerçek լրատվականի սյունակագիր Արիս Նալջըն՝ «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ։
Նալջըի փոխանցմամբ` փլատակների տակ մնացած Արմիգ Բալըքյանից, Մեսրոբ Բալըքյանից և Թսհքհուն Բալըքյանից դեռևս լուր չկա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04։17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ուղեկցվել է 32 հետցնցումներով, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդով։ Ավերածություններ կան նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: