Երևանում փետրվարի 9-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն, փետրվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին
հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր, փետրվարի 10-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է ձյուն։