Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերի առանձին շրջաններում փետրվարի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-3մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-ի և 12-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է ձյուն, վաղը՝ առանց տեղումների եղանակ։