Սիրիա մեկնած փրկարարական խումբը վերադառնում է Հայաստան։ Այս մասին հայտնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը երկրաշարժից տուժած Սիրիային «Էրեբունի» օդանավակայանից ավելի քան 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել։ Սա մարդասիրական թվով երկրորդ օգնությունն է Սիրիային։
Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը շնորհակալագիր էր հանձնել երկրաշարժից տուժած Հալեպ ժամանած հայ փրկրարաներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն: