Ոստիկանությունից բատուտներ են բերել, որ եթե մարդիկ չենթարկվեն, վերևից գցեն։ Այս մասին Armenia Today-ին ասաց ՊՆ նախկին շենքից վտարված քաղաքացիներից մեկը։
«3000 ոստիկան՝ 120 բնակչի դեմ։ Ու այն 120 բնակիչը, որը ոչ մի տեղ չունի ապրելու»,- ասաց նա՝ հավելելով, որ տպավորություն է, թե ահաբեկիչների դեմ են եկել, դռները ջարդել մտել են։
Քաղաքացին ասաց, որ անձամբ Նիկոլ Փաշինյանին են 10 օր առաջ դիմել նամակով, մինչ այժմ սպասում են պատասխանին։
«Մենք ունենք դատարանի թուղթ, որտեղ ասված է, որ անօրինական ենք ներխուժել, սակայն որևէ անօրինական գործողություն չեն թույլ տվել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են նաև ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում: