ՊՆ նախկին շենքում բնակվող ընտանիքներին նախապես զգուշացվել է շենքը լքելու անհրաժեշտության մասին։ Այս մասին Armenia Today-ին ասաց բնակիչներից մեկը։ Նա նշեց, որ նախապես ասվել է հունվարի 20-ին շենքը լքելու մասին, սակայն այդ ժամկետում որևէ մեկը ոստիկանությունից չի ներկայացել։
«Երկու օր առաջ եկան, հաշվառում արեցին, թե ինչքան ժողովուրդ կա, ով որտեղ է ապրում, ով գրանցում ունի, ով սեփականություն ունի, բայց դա անելուց հետո ոստիկանությունն այսօր լցվել է այստեղ»,- ասաց քաղաքացին։
Նա նշեց նաև, որ տեղյակ չեն եղել, որ հենց այսօր են լքելու իրենց տները։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են նաև ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում:
Մանրամասները՝ տեսանյութում: