Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Այս մասին հաղորդում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 27-32մ/վ արագությամբ, Արմավիրում, Արարատում և Երևանում՝ մինչև 17-20մ/վ։
Երևանում այսօր երեկոյան, մարտի 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև:
Մարտի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 7-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին, 10-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ մարտի 6-ին հարավային 7-10մ/վ, մարտի 6-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում՝ 27-32մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 6-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով, 7-ին կնվազի 6-8 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև։