Երևանում այսօր մեկնակել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» (The FUTURE ARMENIAN) առաջին hամաժողովը, որը կընթանա մինչև մարտի 12-ը ներառյալ։
Նախաձեռնության կայէջում նշվում է, որ նախապես գրանցված քաղաքացիներից թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ընտրվել են Համաժողովի 200 մասնակիցներ՝ ապահովելով հասարակության սեռատարիքային ու կրթական խմբերի, ինչպես նաև ըստ բնակության երկրի և վայրի ներկայացվածությունը համաժողովում:
Մասնակիցները քննարկելու են Հայաստանի ու հայության ապագային ուղղված և փորձագիտական գնահատում անցած ծրագրեր:
Նշվում է, որ Առաջին Համաժողովը նվիրված է լինելու «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքին՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»: