ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հերքում է սոցցանցային իր էջով հայհոյանքներ գրելու մասին օրերս համացանցում տարածված տեղեկատվությունը, բայց չգիտի, թե ում կողմից է դա կատարվել։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ «կոտրել են իր Messenger-ը», բայց չգիտի, թե՝ ում կողմից։ «Իրավապահ մարմիններին չեմ դիմելու, կարք չկա»,-նշել է նա։
Նշենք, որ Ֆեյսբուքի օգտատերերը տարածում են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ նամակագրությունից հատվածներ, որոնցում երևում է, թե ինչպես է քաղաքացիների քննադատություններին ի պատասխան իշխող խմբակցության պատգամավորը հայհոյանքներ հնչեցնում իրեն գրող օգտատերերի ու նրանց հարազատների հասցեին։