Երևանում մայիսի 4-ին, 5-ին, 6-ի գիշերը
սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին, 8-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Մարզերում մայիսի 7-ին, 8-ին շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը և 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Մայիսի 4-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։