Հայաստան-Իրան սահմանին տղամարդու մարմնից թմրանյութ է հայտնաբերվել, հայտնում են ոստիկանությունից։
Գերատեսչությունից պարզաբանում են, որ անձնական մաքսային զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած 52-ամյա տղամարդուն։ Արդյունքում՝ տղամարդու մարմնից հայտնաբերվել են մեթամֆետամինի նմանվող զանգվածներով, շուրջ 57,9 գրամ քաշով 5 փաթեթ։
52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն զգուշացնում է, որ թմրամիջոցների օգտագործումը, ինչպես նաև այն մարմնում թաքցնելը վտանգավոր է մարդու կյանքի ու առողջության համար։