Ամերիկացի հայազգի գործարար, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Twitter-ում լուսանկար է հրապարակել հանգուցյալ մոր՝ Անկա Օհանյանի հետ Մայրության օրվա կապակցությամբ։
«Սիրե՛ք ձեր մայրիկին ամեն օր: Reddit-ը վաճառելուց հետո մայրս մահացավ… Նա այնքան ուրախ կլիներ իմ անձնական վենչուրային ֆոնդի 776-ի համար և վստահաբար երկու անգամ տատիկ լինել»,- գրել է Օհանյանը։
Գործարարի մայրը մահացել է քաղցկեղից 2008թ.։ Մայիսի սկզբին Օհանյանը հայտարարեց, որ երկրորդ անգամ է հայր դառնալու։ Նա լուսանկար է հրապարակել կնոջ՝ աշխարհի նախկին առաջին թենիսիստ Սերենա Ուիլյամսի հետ։ 2017 թվականին գործարարն ու Ուիլյամսը դուստր են ունեցել՝ Օլիմպիան։
Ամեն տարի մայիսի երկրորդ կիրակի օրը Եվրոպայի, Աֆրիկայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի, Չինաստանի և Ճապոնիայի շատ երկրներում նշում են ամենապայծառ ու բարի տոներից մեկը՝ Մայրության օրը։ 1907 թվականին Արևմտյան Վիրջինիայից ամերիկուհի Աննա Ջարվիսը նախաձեռնել է հարգել մայրերին՝ ի հիշատակ իր վաղաժամ մահացած մոր։ Նա նամակներ է գրել պետական կառույցներին, օրենսդիր մարմիններին, նշանավոր մարդկանց՝ առաջարկելով տարին մեկ օր նվիրել մայրերին մեծարելուն: Նրա ջանքերը հաջողությամբ պսակվեցին. 1910 թվականին Վիրջինիա նահանգն առաջինն էր, որ Մայրության օրը ճանաչեց որպես պաշտոնական տոն: