Եթե բեկորը չի սպանել Աշոտ Փաշինյանին, նա դառնում է հակահերո՞ս․ ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աշոտ Փաշինյանի առևանգման գործին և հավելեց, որ հարցն ունի իրավական, քաղաքական, բարոյական հարթություն, ինչպես նաև հիշեցրեց, որ իր որդին 44-օրյա պատերազմին զինվորագրվել է որպես կամավոր։
«Մարտական հանձնարարություն կատարելու ժամանակ հրետակոծության կամ հրթիռակոծության տակ է ընկել իր ջոկի հետ, և այդ ժամանակ իր ծառայակից ընկերը, որի հետ պատսպարված է եղել, մարմիններով քիփ կպած են եղել, և իր ընկերը զոհվել է:Կարծում եմ՝ բոլորիս պարզ է, որ ոչ մեկ որոշում չի կայացրել, թե Աշոտ Փաշինյանը չպետք է զոհվեր, ոչ մեկ չէր կարող կանխորոշել, որ այդ բեկորը չէր սպանելու իմ որդուն:
Եթե այդ բեկորն սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերո՞ս, իսկ եթե չի սպանել այդ բեկորը և միլիմետրերով անցել է նրա կողքով, նա դառնում է հակահերո՞ս: Եթե այդ բեկորն սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մա՞յր, իսկ հիմա Աննա Հակոբյանն էլ հերոսածին մայր չէ՞։ Ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկն ինձ կարո՞ղ է բացատրել, առավել ևս այն պայմաններում, որ այդ նույն ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին»,- նշեց վարչապետը:
Նա հավելեց, որ մարդիկ ուզում են ավարտին հասցնել այն առաքելությունը, որն ավարտին չի հասցրել ադրբեջանական բեկորը։ Ինչ վերաբերում է քաղաքական հատվածին, վարչապետն ասաց՝ հարցն այն է, թե ՀՀ-ում իրավակարգը պե՞տք է գործի, թե ոչ։
«Աշոտն ինձ պատմեց մեքենայի մեջ խոսակցության մի դրվագ, երբ ասել են, որ իրենց որդուն տարել են սպանելու, Աշոտն ասել է՝ այդ տրամաբանությամբ՝ ուրեմն ինձ էլ են տարել սպանելու»,- ասաց նա:
Փաշինյանը կարևորեց օրենքի վրա խաչ չքաշելու հանգամանքը։ Նա նաև հավելեց, որ ծնկի է գալիս բոլոր նահատակների շիրիմների առաջ, խոնարհվում է բոլոր ընտանիքների առաջ և զինվոր տված ցանկացած ծնողի առաջ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հոկտեմբերի 4-ին Հայաստանի ո՞ր հասցեներում լույս չի լինի
Հոկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։...