«Transavia» ընկերությունը դեպի Ֆրանսիա նոր ուղղությամբ թռիչքներ կիրականացնի, հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
«Transavia» ավիաընկերությունը 2023 թվականի հունիսի 27-ից թռիչքներ կիրականացնի Մարսել-Երևան-Մարսել երթուղով։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրերին:
Ըստ ավիաընկերության transavia.com կայքի՝ Մարսելից Երևան տոմսը մայիսի 23-ին կարժենա 271 եվրո, Երևանից Մարսել տոմսը՝ 111 եվրո։