Disney plus-ը որոշել է չցուցադրել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին պատմող սերիալը, որի վրա ծախսել է շուրջ 8 միլիոն դոլար։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները, սերիալի ցուցադրման ձախողման համար մեղադրելով «ԱՄՆ-ում հայկական լոբիին» (ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենյակին):
ԶԼՄ-ները նշում են, որ երբ առաջին անգամ խոսակցություններ էին բացվել սերիալը չցուցադրելու մասին, Disney plus-ը խոստացել էր ցուցադրել սերիալը աշնանը՝ Թուրքիայի Հանրապետության 100 ամյակի առիթով, բայց հիմա հայտարարել է, որ հեռուստատեսությամբ չի ցուցադրելու 6 սսերիայից բաղկացած սերիալը, այն նոյեմբերի 3-ից ցուցադրվելու է որպես գեղարվեստական ֆիլմ Թուրքիայի կինոթատրոններում։