Օգոստոսի 20-24-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Երևան քաղաքում օգոստոսի 20-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-24-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 21-24-ին, կեսօրից հետո, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 22-24-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Արցախի Հանրապետությունու այսօր ցերեկն սպասվում է +27-ից +30 աստիճան տաքություն, օգոստոսի 21-ի ցերեկը սպասվում է +29-ից +32 աստիճան տաքություն։ Օգոստոսի 23-ին և 24-ին ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով +34-ի։