Ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով արդյունավետ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։ Նրանք կոչ են արել խնդրին լուծում տալ ՄԱԿ-ի բանաձևերում եւ կոնվենցիաներում։
«Լուծումներ փնտրելու կարիք չկա, դրանք ձեր բանաձևերում ու կոնվենցիաներում են, թեկուզ Պարենի համաշխարհային ծրագիր կոչվող ծրագրի տեսքով, որին մենք դիմեցինք»,- ասաց ակտիվիստը։
Նրա խոսքով, Հայաստանը, ՄԱԿ-ի խնդրանքով, արդեն իսկ վավերացված տեղեկատվություններ է տրամադրել արցախյան ընտանիքների մասին, որոնք պարենային ապրանքների սուր պակաս ունեն։ Ակտիվիստը հայտարարեց, որ կազմակերպությունը շուտով կստանա փաստերի երրորդ փաթեթը և նշեց, որ նախորդ երկու նամակներին պատասխաններ չեն եղել։
Ցուցարարները հիշեցրեցին, որ ՄԱԿ-ը հաճախ է անտեսել աշխարհում տեղի ունեցող աղետների վրա, և նշեցին, որ այս անգամ դա անելու իրավունք չունի, քանի որ դա Ցեղասպանություն է։ «Եթե աշխարհում ինչ-որ տեղ հումանիտար աղետ կա, եթե որէ տեղ Ցեղասպանություն է տեղի ունենում, մարդկանց սովի է մատնվելու քաղաքականություն է վարվում, ապա այտեղ ո՞վ կփոխի իրավիճակը և կփրկի մարդկանց, եթե ոչ ՄԱԿ-ը: Հարց է առաջանում՝ եթե նման դեպքերում ՄԱԿ-ը չի գործում, ապա դրա գոյության իմաստը ո՞րն է»,- ասաց ակտիվիստը։
Ակցիայի մասնակիցները նաև կոչ են արել ՄԱԿ-ի հայազգի գրասենյակի աշխատակիցներին միանալ բողոքի ակցիաներին, քանի որ կազմակերպությունը չի կատարում իր առաքելությունն ու պարտավորությունները։
Ակտիվիստները ՝ ի պատասխան Ադրբեջանին ինտեգրվելու առաջարկներին նման սցենարները անվանեցին ժողովրդավարության սկզբունքի խախտում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Նյու Յորքում, Լոնդոնում, Երևանում և Ստեփանակերտում ՄԱԿ-ի գրասենյակների շենքերի դիմաց բողոքի ցույցեր են անցկացվել։ Մասնակիցները պահանջում էին ՄԱԿ-ից բացել Լաչինի միջանցքը և ապաշրջափակել Արցախը։
Օգոստոսի 16-ին Հայաստանի խնդրանքով հրավիրված նիստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Արցախի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ի արդյունքներն ամրագրել Լաչինի միջանցքի բացման բանաձևով: